Շկելզեն Գաշի
Քաղաքացիությունը | Շվեյցարիա և Ալբանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կոլորադո Ռեպիձ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ցյուրիխ
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2009 | Ցյուրիխ | 1 | (0) |
2012-2014 | Գրասհոպեր | 60 | (24) |
2016-ներկա | Կոլորադո Ռեպիձ | 10 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-ներկա | Ալբանիա | 14 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Շկելզեն Գաշի (ալբ․՝ Shkëlzen Gashi, հուլիսի 15, 1988[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ամերիկյան «Կոլորադո Ռեպիձ»-ի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաշին իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Ցյուրիխի» կազմում։ 1999 թվականին պատանի ֆուտբոլիստը ընդունվել է «Գրասհոպեր»-ի ակադեմիա։
«Կսամակս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Շկելզեն Գաշին պայմանագիր է կնքել «Կսամակս» ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով 13 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։
«Գրասհոպեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Գաշին տեղափոխվել է «Գրասհոպեր»։ 2013 թվականին երիտասարդ ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին գավաթը՝ դառնալով Շվեյցարիայի գավաթակիր։
«Բազել»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը Շկելզեն Գաշին 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բազել»։ 2014/15 մրցաշրջանում նա ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։ Նա առաջնության ընթացքում դարձել է 22 գոլի հեղինակ, իսկ «Բազելը» իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։
«Կոլորադո Ռեպիձ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 1-ին Գաշին տեղափոխվել է ամերիկյան MLS-ը ներկայացնող «Կոլորադո Ռեպիձ»[2]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից Գաշին սկսել է հանդես գալ Շվեյցարիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ Նա հանդես է եկել Շվեյցարիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։
2013 թվականին չհրավիրվելով Շվեյցարիայի ազգային հավաքական, նա որոշեց հանդես գալ Ալբանիայի ազգային հավաքականում։ Ալբանիայի հավաքականի կազմում իր դեբյուտը Շկելզենը նշել է 2013 թվականի օգոստոսին՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում։
2015 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Ալբանիայի հավաքականը մասնակցելու է Եվրո 2016-ին։ Թիմը խմբում գարվեց 2-րդ տեղը, իսկ Գաշին մասնակցեց որակավորման փուլի 4 հանդիպումների։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ցյուրիխ | 2006/07 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2007/08 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
Արդյունք | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ցաֆաուզեն | 2007/08 | 16 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 3 |
Արդյունք | 16 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 3 | |
Բելինցոնա | 2008/09 | 17 | 2 | 2 | 0 | 5 | 1 | 24 | 3 |
2009/10 | 13 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 15 | 2 | |
Արդյունք | 30 | 3 | 4 | 1 | 5 | 1 | 39 | 5 | |
Կսամակս | 2009/10 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
2010/11 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | |
Արդյունք | 12 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 13 | 2 | |
Արաու | 2010/11 | 15 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 5 |
2011/12 | 28 | 19 | 1 | 0 | 0 | 0 | 29 | 19 | |
Արդյունք | 43 | 24 | 1 | 0 | 0 | 0 | 44 | 24 | |
Գրասհոպեր | 2012/13 | 28 | 5 | 5 | 1 | 0 | 0 | 33 | 6 |
2013/14 | 32 | 19 | 3 | 1 | 4 | 0 | 39 | 20 | |
Արդյունք | 60 | 24 | 8 | 2 | 4 | 0 | 72 | 26 | |
Բազել | 2014/15 | 31 | 22 | 3 | 3 | 5 | 1 | 39 | 26 |
2015/16 | 10 | 3 | 3 | 3 | 5 | 0 | 18 | 6 | |
Արդյունք | 41 | 25 | 6 | 6 | 10 | 1 | 57 | 32 | |
Կոլորադո Ռեպիձ | 2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արդյունք | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 | |
Կարիերայի արդյունք | 213 | 82 | 20 | 10 | 20 | 2 | 253 | 94 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2013 | 3 | 0 |
2014 | 2 | 0 |
2015 | 6 | 1 |
2016 | 1 | 0 |
Արդյունք | 12 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Տեսակ |
---|---|---|---|---|---|---|
1 | մարտի 29, 2015 | Էլբասան Արենա, Էլբասան, Ալբանիա | Հայաստան | 2–1 | 2–1 | Եվրո 2016, խմբային փուլ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցարիայի չեմպիոն - 2006/07, 2014/15
- Շվեյցարիայի գավաթակիր - 2012/13
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցրիայի առաջնության լավագույն ռմբարկու - 2013/14 (19 գոլ), 2014/15 (22 գոլ)
- Շվեյցարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Colorado Rapids acquire attacker Shkëlzen Gashi as Designated Player» (անգլերեն). coloradorapids.com. 1 февраля 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը uefa.com կայքում
- Էջը weltfussball.de կայքում
- Էջը soccerway.com կայքում
- Էջը national-football-teams.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շկելզեն Գաշի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աարաուի ֆուտբոլիստներ
- Ալբանացի ֆուտբոլիստներ
- Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բազելի ֆուտբոլիստներ
- Գրասհոպերի ֆուտբոլիստներ
- Կոսովացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ